Կիրակի օրը Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք:
Պատարագի ընթացքում Տեր Սահակ քահանան, ինչպես որ հարկն է, հնչեցրել է Վեհափառ հայրապետի անունը: «News.5tv.am» Տեր Սահակից հետաքրքրվեց՝ իր որոշո՞ւմն է եղել Վեհափառի անունը հնչեցնելը, թե թեմի առաջնորդ Առաքել սրբազանի, պատասխանեց, որ առաջնորդի գիտությամբ է եղել, Առաքել սրբազանը քահանային ասել է, որ ինչպես կարգն է, այնպես անցկացնի:
Հետաքրքրվեցինք՝ ԱԱԾ տնօրենն ու ներկա ՔՊ-ականները ինչպե՞ս են արձագանքել, քահանան պատասխանեց՝ «Ոչ մի արտառոց բան չեմ նկատել»: