
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում նախատեսված է դեկտեմբերի 2-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, հանդիպումը Ուիթքոֆի հետ նախատեսված է վաղը։ Նա ինքն էր այդ մասին երեկ ասել»,- նշել է Պեսկովը:
Նա ավելացրել է, որ բանակցությունները կսկսվեն օրվա երկրորդ կեսին։