«Ակտիվ քաղաքացի» հարթակի գնահատականները կազդեն վարչական շրջանների ֆինանսական հոսքերի վրա

«Ակտիվ քաղաքացի» հարթակի գնահատականները կազդեն վարչական շրջանների ֆինանսական հոսքերի վրա

1 դեկտեմբերի 2025 – 13:19 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ստացվող քաղաքացիների արձագանքները կարող են ազդել վարչական շրջանների ղեկավարների ֆինանսական հոսքերի վրա։

Քննարկվել է նաև մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման գործընթացը, հայտնում է Aravot.am-ը։

«Չի կարող հատվածական մեկ-երկու տեղ թեքահարթակ լինել, պետք են ամբողջական լուծումներ»,–ասել է Ավինյանը։

Նա հավելել է, որ որոշ վայրերում թեքահարթակների տեսակների ընտրությունը չի համապատասխանել անհրաժեշտ չափորոշիչներին։

«Ակտիվ քաղաքացի» հարթակը ազդելու է ձեր ֆինանսական հոսքերի վրա, որքան քաղաքացիները գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից, ձեր կատարողականը համարվելու է ավելի որակով արված, եւ հետեւապես մոտիվացիա է ստեղծվելու դրա համար»,–ասել է քաղաքապետը։

Նա այս դիտարկումն ուղղել է վարչական շրջանների ղեկավարներին՝ շեշտելով քաղաքացիների արձագանքների կարևորությունը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին «Ակտիվ քաղաքացի» հարթակում գրանցվել է 44,401 հայտ, որոնցից 25,156-ը ներկայացվել է հենց հարթակի միջոցով։

Leave a Comment