Առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment