
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Մայամիում ԱՄՆ-ի հետ կառուցողական բանակցությունների մասին՝ նշելով, որ դեռևս կան «դժվար հարցեր», որոնց վրա պետք է աշխատել։
«Հետագա գործողությունները կորոշվեն Ուկրաինայի ներկայացուցիչների ամբողջական զեկույցից հետո, ովքեր կվերադառնան Եվրոպա առաջիկա օրերին»,- ասել է Զելենսկին։
Տեղեկացնենք, որ Զելենսկին գտնվում է Ֆրասիայում, որտեղ հանդիպել է Մակրոնի հետ: