Կարմիր գրքում գրանցված վիրավոր արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի, իսկ վերականգնումից հետո բաց կթողնվի վայրի բնություն, հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել էր ահազանգ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։
«Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին հայտնաբերել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մեծ ենթարծիվ» տեսակի փետրածածկը վնասված վայրի թռչուն»,- ասվում է հաղորդագրությունում։
