Երևանում անցկացված Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողները հայտնի են – Armenia Today

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարի փակման արարողությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Ֆեդերացիան տեղեկացնում է, որ չորսօրյա հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում առաջին տեղը գրացել է հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են Հնդկաստանի և Իրանի ներկայացուցիչներ Նիհալ Սարին և Պարհամ Մագսուդլուն։ 

4-րդ և 5-րդ տեղերը ևս բաժին են հասել հայ շախմատիստներին՝ Գաբրիել Սարգսյանին և Շանթ Սարգսյանին։ 

Ըստ հաղորդագրության՝ հուշամրցաշարին մասնակցել են Հայաստանի առաջատար շախմատիստները, ինչպես նաև շախմատիստներ Հնդկաստանից, Իրանից, Ռումինիայից և Ուզբեկստանից:

Ասրյանը երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ․-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Ասրյանը համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004), աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005) բրոնզե մեդալակիր էր, Եվրոպայի թիմային առաջնության (2007) արծաթե մեդալակիր։ 2008թ․ հունիսի 9-ին Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ 

Leave a Comment