«Մեր ձևով» շարժումը հերքում է ոչ պաշտոնական էջերում տարածվող հայտարարությունները

«Մեր ձևով» շարժումը հերքում է ոչ պաշտոնական էջերում տարածվող հայտարարությունները, տեղեկացնում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Սոցիալական տարբեր հարթակներում, Տելեգրամ ալիքներում գրանցված օգտահաշիվներից «Մեր ձևով» ժողովրդական շարժման անունից արվող հայտարարությունները որևէ կապ չունեն գրանցված շարժման հետ»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Խոսնակն ընդգծում է, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը, դիրքորոշումներին ու միջոցառումների մասին իրազեկումներին անհրաժեշտ է հետևել շարժման պաշտոնական, վերիֆիկացված էջերի միջոցով։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

Leave a Comment