Բամբակաշատ գյուղում տան տանիք է այրվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ


Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10։10-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում այրվում է տան տանիք։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15/1 փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ), բաղդադե առաստաղը՝ մոտ 20 քմ և ջերմահարվել է հյուրասենյակի պատը։


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը տան մյուս սենյակներ և տանիք:

Leave a Comment