Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը պետք է արտահայտվի «ոչ միայն պատերազմի բացակայությամբ», այլև բերի «բարգավաճում և զարգացում». Հաջիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը պետք է արտահայտվի
«ոչ միայն պատերազմի բացակայությամբ», այլև բերի «բարգավաճում ու զարգացում» և ամրապնդի
հարևանների միջև փոխկախվածությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական
Հիքմեթ Հաջիևը EU Today պարբերականին տված հարցազրույցում։

Հաջիևի խոսքով՝ Հայաստանը կշահի «Զանգեզուրի միջանցքի»
գործարկումից՝ հնարավորություն ստանալով «փակուղային մուտքից անցնելու տարանցիկ երկրի
կարգավիճակի»՝ ընդլայնելով կապերը Արևելքի և Արևմուտքի, ինչպես նաև Հյուսիսի և Հարավի
միջև։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ Բաքուն
«կցանկանար տեսնել Եվրոպական Միությանը որպես այս նոր տրանսպորտային կառույցի մաս»,
այդ թվում՝ ԵՄ Global Gateway նախաձեռնության շրջանակներում։

 

Leave a Comment