Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։ Մենք ինչի՞ համար ենք խոստովանության գաղտնիություն ապահովում. նույնիսկ օրենքում կա, որ հոգևորականն ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ Սրբազանը՝ պատասխանելով հոգևորականի՝ անձնական կյանք ունենալու վերաբերյալ հարցին։
«Պատկերացնո՞ւմ եք, ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդն ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ և սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի իրավիճակներ կստեղծվեն։ Հարցերի շարջանակ կա, որն անձեռնմխելի է։ Հիմա թե ով ինչպիսի հարաբերություններով է ապրել, չենք կարող գնահատականներ տալ»,-ասաց Սրբազանը։