Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի


Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:


Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։


Դիտումների քանակ15

Leave a Comment