ԱԱԾ-ն որոշակի գործողություններ անելու ակնարկ է արել. Արշակ սրբազանը ակնարկեց, որ ԱԱԾ-ն իրեն սպառնացել է

ԱԱԾ-ի հետ կապված ես հանդիպել եմ երկու անգամ, երկու անգամն էլ հրապարակայնացվել է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ես, իհարկե, կապ չեմ ունեցել դրանց հրապարակման հետ, տարբեր լրատվամիջոցներ այդ մասին ինձ համար անհասկանալի ճանապարհով տեղեկացրել են։ Թե ում հետ եմ հանդիպել, ինչպես եմ հանդիպել, ես չեմ ցանկանում անուններ հիշատակել, բայց արդյունքը դուք տեսնում եք։

Leave a Comment