ԱԳ նախարարի տեղակալը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախից տեղահանված կանանց կարիքների հասցեագրման կարևորությունը



Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով  հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա օրակարգը և զարգացման հեռանկարները:



Մտքեր են փոխանակվել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի, ինչպես նաև ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման կարևորությունը:


Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment