Կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա կլինի դասալքություն․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ»,- ասաց Արշակ արքեպիսկոպոսը։ Նա ընդգծեց, որ կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը։ Եվ Ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս, եթե կաթողիկոսը որոշի հեռանալ, դա դասալքություն կլինի։ «Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և […]

Leave a Comment