Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը:

Հուշամրցաշարին մասնակցել են Հայաստանի առաջատար շախմատիստները, ինչպես նաև Հնդկաստանի, Իրանի, Ռումինիայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Հաղթող է դարձել Հայկ Մարտիրոսյանը։ Երկրորդ տեղը գրավել է հնդիկ Նիհալ Սարին, բրոնզե մեդալակիր է դարձել իրանցի Պարհամ Մագսուդլուն։ Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հուշամրցաշարը ներառում էր արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր, որոնց արդյունքները հաշվարկվել են միասին։

Լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի։

 

Leave a Comment