Բաքուն կցանկանար տեսնել ԵՄ ներգրավվումը «Զանգեզուրի միջանցքի» ծրագրին, այդ թվում՝ ԵՄ «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակում:
Այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։
««Զանգեզուրի միջանցքով» տարեկան կտեղափոխվի 15 միլիոն տոննա բեռ։ Միջանցքի ադրբեջանական հատվածի կառուցումը կավարտվի մինչև 2026թ․»,- հայտարարել է նա։
«Պատերազմն ավարտվել է Ադրբեջանի համար, և հակամարտությունն ավարտվել է։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը տեղում և այն դարձնենք նաև երկարատև։ Խաղաղությունը չպետք է լինի միայն պատերազմի բացակայության, այլ պետք է բերի բարգավաճում և զարգացում և կառուցի փոխկապակցվածություն հարևանների միջև»,- ընդգծել է Հաջիևը
Այդ համատեքստում նա առաջարկել է, որ Հայաստանը կարող է փակուղային վիճակից անցում կատարել տարանցիկ երկրի, քանի որ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ կապերը ընդլայնվում են։
