Ծառայությունս չեմ դադարեցնի այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում. Արշակ սրբազան

https://arm.sputniknews.ru/20251201/tsarajutjuns-chem-dadarecni-ajn-pattsharvov-vor-inch-vor-mardik-ajdpes-en-uzum-arshak-srbazan-96409702.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96406567_84:0:1417:1000_1920x0_80_0_0_866b974de5da7ad6a9f735306335f097.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան

տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան

Բաժանորդագրվել

Արշակ սրբազանի խոսքով` քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև իր քեռու կինը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այս պահին չի դադարեցնի Հայ առաքելական եկեղեցում իր ծառայությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Մայր Աթոռի դիվանապետը, հավելելով, որ չի բացառվում, որ ինչ-որ պահի որոշումը փոխի։

Նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։

«Ես չեմ դադարեցնի իմ ծառայությունը միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնել պահը, որ զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որ թյուրըմբռնումը մարդկանց մոտ դադարի։ Ինչպես նաև եկեղեցական իշխանությունը պետք է գնահատի՝ անհրաժեշտ է, թե ոչ»,– ասաց Արշակ սրբազանը։

Արշակ սրբազանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի հոդվածը սխալ է, ավելին՝ իրեն վերագրվող ձայնագրությունների փորձաքննության օրինական ընթացքը խախտված է։ Նա հիշեցրեց, որ այդ ձայնագրությունների սկզբնաղբյուրը մինչ օրս հայտնի չէ. այն անտեր է։

«Քննչականին ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ։ Խախտված չէ նաև իմ ընտանիքի որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիությունը, դուք պետք է գտնեք այն անձին, որը հորինել և տարածել է այդ տեսագրությունը»,– ասաց Արշակ սրբազանը։

Նրա խոսքով` վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև իր ազգական` քեռու կինը (Նիկոլ Փաշինյանն Արշակ սրբազանին մեղադրել էր քեռու կնոջ հետ սեռական կապ ունենալու մեջ. խմբ. )

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ընդգծեց, որ Քննչական կոմիտեում հանդիպան ժամանակ իրեն զգուշացվել է նախքաննական գաղտնիքի մասին, որը խախտել է հենց Քննչական կոմիտեն` «փորձաքննության» արդյունքները տալով այլոց։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։

Leave a Comment