Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է․ ԱՆ

Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է․ ԱՆ

Այս տարի «Հաղթահարելով խոչընդոտները, վերափոխելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները» խորագիրն ունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

 

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 

Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։

 

Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է (հաշվարկային թիվը` 7300):

2025 թվականին տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղորայքի տրամադրման և ՄԻԱՎ բուժման ապակենտրոնացման նպատակով, որպեսզի ապահովվի ամբողջ հանրապետության տարածքում ՄԻԱՎ-ով ապրող անձանց առավել մատչելի, անխափան ու բարձրորակ բուժօգնությունը։

📢Ծառայությունների բաշխման անհավասարությունները նվազեցնելու, վաղ հայտնաբերման և բուժման ծածկույթը բարձրացնելու, ինչպես նաև վիրուսի փոխանցման վերահսկելի մակարդակը հանրային առողջության համակարգում պահպանելու համար արվում են հետևյալ քայլերը.

• Տարածքային բուժական կենտրոնների ներուժի ուժեղացում, մասնագետների վերապատրաստում և կլինիկական ուղեցույցների ներդրում։

• ՀՌՎ դեղորայքի լոգիստիկ շղթայի օպտիմալացում՝ ներառյալ պահեստավորման, բաշխման և հաշվառման արդիականացված համակարգերի ներդրում։

• Մարզային և համայնքային մակարդակներում ապակենտրոնացված ծառայությունների հասանելիության ընդլայնում, որպեսզի բուժում սկսելու և շարունակական մոնիթորինգ ապահովելու համար պացիենտներն այլևս չկենտրոնանան բացառապես մայրաքաղաքում։

• Հիվանդակենտրոն մոտեցումների զարգացում՝ ներառյալ խորհրդատվական, հոգեբանական, սոցիալական և համակցված ծառայությունների ինտեգրում։

• Թվայնացման գործընթացներ, որոնք նպաստել են հիվանդների բուժման ավելի ճշգրիտ վերահսկմանը, դեղորայքային պաշարների կառավարմանը և տվյալների որակի բարելավմանը։

🆓Հայաստանում բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերով` պացիենտի համար բացառապես անվճար:
🆓Մշտապես կազմակերպվում են հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում անցկացվում են անանուն, անվճար հետազոտություններ։

Leave a Comment