Նեթանյահուն Իսրայելի նախագահին խնդրել է իրեն ներում շնորհել կոռուպցիայի գործով


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներման պաշտոնական խնդրագիր է հղել նախագահ Իցհակ Հերցոգին՝ հայտարարել է նախագահի աշխատակազմը։


Առանձին տեսաուղերձում Նեթանյահուն նշել է, որ իր գործը պառակտել է երկիրը, և որ ներումը կօգնի վերականգնել ազգային միասնությունը։ Նա նաև ասել է, որ շաբաթը երեք անգամ դատարան ներկայանալու պահանջը շեղում է իրեն պետության կառավարումից։


Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել Հերցոգին՝ կոչ անելով նրան «լիովին ներում շնորհել» Նեթանյահուին։


Իսրայելում նախագահը հիմնականում կատարում է խորհրդանշական գործառույթներ, սակայն սահմանադրական օրենքներից մեկը նրան լիազորություն է տալիս «ներում շնորհել հանցագործներին և մեղմացնել կամ փոխել նրանց պատիժները»։


Իսրայելի Գերագույն դատարանի որոշմամբ՝ նախագահն իրավունք ունի նաև ներում շնորհել չդատապարտված անձանց, եթե դա պահանջում է հանրային շահը կամ «անձնական արտակարգ հանգամանքները»։

Leave a Comment