Փլուզվել է Երևանում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի պատը. կա տուժած (ՎԻԴԵՈ)

Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած. ՎԻԴԵՈ

Փլուզվել է Երևանում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի պատը. կա տուժած (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։


Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։


«Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a Comment