Շիրակի փողոցում եռահարկ շինություն է փլուզվել․ կա տուժած – Armenia Today

Երևանի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը դեկտեմբերի 1-ին փլուզվել է, կա տուժած, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

ՆԳՆ-ն դեպքերի վերաբերյալ ահազանգն ստացել է ժամը 10։12-ին։ Նախնական տվյալներով՝ մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը՝ տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը։

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժեր։ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Comment