Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի․ ինչպիսի եղանակ է սպասվում



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Երևան քաղաքում դեկտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։

Հանրապետությունում դեկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում էապես չի փոխվի։


Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment