Մեր աշխարհագրական դիրքով է պայմանավորված․ Ավինյանն օդի աղտոտվածության նոր պատճառ նշեց

https://arm.sputniknews.ru/20251201/mer-ashkharhagrakan-dirqvov-e-pajmanavvorvats-avinjann-odi-aghtvotvatsutjan-nvor-pattshar-nshec-96404201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24325969_148:0:1571:1067_1920x0_80_0_0_6e3b6509be818fada4036b4f33f2e44f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիգրան ավինյան, երևան, երևանի քաղաքապետարան, փոշի, օդի աղտոտվածություն

տիգրան ավինյան, երևան, երևանի քաղաքապետարան, փոշի, օդի աղտոտվածություն

Բաժանորդագրվել

Տիգրան Ավինյանը նշում է, որ վարչարարական աշխատանքներ են պատրաստվում կատարել ու կետային անելու դեպքում հնարավոր կլինի մոտ 1,5-2 ամսվա ընթացքում օդի որակի վրա ազդեցություն ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության նոր պատճառ նշեց․ այժմ խնդիր է նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Այս մասին Ավինյանը հայտնեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից։ Ցավոք, սա բավականին բարդ խնդիրներով է պայմանավորված՝ առաջին հերթին աշխարհագրական դիրքով։ Խնդիրը կապված է նաև եղանակային պայմաններով։ Իհարկե, լուծումներ կան ու դրանք շատ բարդ են։ Շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս այդ լուծումները պետք է իրականացվեն։ Խոսքը հարյուրավոր հեկտարներով անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների մասին է։ Դրանք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար»,- ընդգծեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մոտ 10-15 կրիտիկական օր, որոնց մասին նախօրոք տեղեկացված լինեն, գուցե ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք իրականացնեն։ Կարծում է, որ 10-15 օրվա վարչարարությունը կարող է ազդել հետագա 40-60 օրվա վրա։ Ավինյանն ընդգծեց՝ խոսքն այն մասին չէ, որ այդ ընթացքում օդի որակը շատ կբարելավվի, այլ այն մասին է, որ կետային աշխատանքի դեպքում մոտ 20 տոկոսի ազդեցություն կարող է լինել։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության պատճառ էր նշել երևանյան բակերում տերևների այրումը և կոչ էր անում քաղաքացիներին փոքրիկ «գործարաններ» չստեղծել շենքերի մոտ։

Օդի աղտոտվածություն մեկ այլ պատճառ էլ, ըստ Ավինյանի, իրականացվող շինարարության ժամանակ առանց փոշեկլանիչ ցանցերի աշխատելն է։

Leave a Comment