
Զվարթնոց օդանավակայանում շահագործման է հանձնվել խորհրդային տարիներից ի վեր չօգտագործվող ղեկուղին։
Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունից հայտնել են, որ ամբողջությամբ վերանորոգվել է Կառամատույց 1-ից մինչև Ալֆա ղեկուղի ընկած հատվածը, որը փակ էր դեռևս 1970-ականներից։ Ավելի քան 53,200 քառակուսի մետր մակերեսով (1400 մ x 38 մ) այս հսկայական տարածքի վերագործարկումը ռազմավարական նշանակություն ո…