1 դեկտեմբերի 2025 – 11:02 AMT
PanARMENIAN.Net – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին՝ խնդրելով կարգալույծ անել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որի մասին տարիներ շարունակ սկանդալային լուրեր են պտտվել։
Ըստ նրա՝ դա անհարմար վիճակի մեջ կդնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մյուսներին, որոնք ստւպված կլինեն պաշտպանել նրան»։
Մարուքյանը նշել է նաև, որ պետք չէ անդրադառնալ մյուս սրբազաններին, որոնք ստորագրել են համատեղ հայտարարությունը և պահանջել, որ կաթողիկոսը հանգստի գնա՝ կենտրոնանալով Կճոյանի վրա, որը «ժողովրդին ավելի է հայտնի և որը միշտ զարմացել է, թե ի՞նչ արժանիքների համար է նա առաջնորդում ՀԱԵ ամենամեծ թեմը»:
«Կճոյանին կարգալույծ անելով, դուք Փաշինյանին և նրա թիմին կդնեք մի այնպիսի հիմար իրավիճակի մեջ, երբ նրանք ստիպված կլինեն պաշտպանել նրան՝ բացահայտելով, որ իրենց գործողությունները որևէ կապ չունեն Եկեղեցու մաքրագործման հետ։ Առհասարակ, ես կարծում եմ, որ Նավասարդ Կճոյանը դեռ շատ վաղուց պետք է կարգալույծ հռչակվեր կամ, գոնե, չպետք է տարիներ շարունակ, ժողովրդականություն չվայելելով, առաջնորդեր Արարատյան թեմը։
Վերջին տարիներին մեր պետությունը բազմաթիվ մարտահրավերների միջով է անցել և անցնում, իսկ նա որևէ ձևով աչքի չի ընկել, չհաշված, իհարկե, ադամանդների, օֆշորների, զենքի և Բենթլիի հետ կապված սկանդալները։ Խնդրում եմ կարգալույծ հռչակել Նավասարդ Կճոյանին, որպեսզի տեսնենք, թե ինչպես են Եկեղեցին «նորոգող» ՔՊ-ականները հենվում նրա վրա և պաշտպանում նման համբավ ունեցող կարգալույծ հոգևորականի»,–ասել է Մարուքյանը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։