Ֆլորիդայում Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունները վերջնական լուծումների չեն հանգեցրել. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20251201/flvoridajum-ukraina-amn-banakcutjunnery-verjnakan-lutsumneri-chen-hangecrel-zlm-96401001.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92430920_138:0:1473:1001_1920x0_80_0_0_a644a2cb28d1a4cd488963dc63eb9cd8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, ուկրաինա

ամն, ռուսաստան, ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ֆլորիդայում Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները չեն կարողացել վերջնական լուծումներ տալ բոլոր հարցերին, դեռ շատ բան կա անելու։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Վաղաժամ կլիներ խոսել այն մասին, որ մենք վերջնական լուծման ենք հասել, քանի որ դեռ շատ անելիք կա», – ասել է աղբյուրը։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են կարգավորման ծրագրի ամենախնդրահարույց կողմերը։

Ավելի վաղ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը հակամարտության կարգավորման բանակցություններում, հայտնել էր Ֆլորիդայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկի մասին:

Վլադիմիր Զելենսկին Ումերովին նշանակել էր պատվիրակության ղեկավար մասնակցելու ԱՄՆ-ի, Ուկրաինայի գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացին նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնից հեռացված Անդրեյ Երմակի փոխարեն:

Պատվիրակության կազմում են նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, ԱԳՆ-ի և հետախուզության ներկայացուցիչներ:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար և մնում է Անքորիջի քննարկումների հարթակում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նոյեմբերի 21-ին ելույթ ունենալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում, սակայն ՌԴ-ի հետ առարկայական այդ տեքստն այս պահին չի քննարկվում:

Նրա ենթադրությամբ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ վարչակազմին, հավանաբար, չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնել մարտի դաշտում։ Պուտինը նշել է, որ նրանց դիրքորոշումը կապված է մարտի դաշտում գործերի իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայության հետ։

Leave a Comment