ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Մայամիում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ նպատակը պատերազմի ավարտն է։
«Դա ավելին է, քան պարզապես պատերազմի ավարտը։ Մենք ոչ միայն ուզում ենք պատերազմի ավարտը. մենք նաև ուզում ենք օգնել Ուկրաինային հավերժ անվտանգ լինել, որպեսզի նրանք երբեք չբախվեն մեկ այլ ներխուժման, և, նույնքան կարևոր է, մենք ուզում ենք, որ նրանք մտնեն իրական բարգավաճման դարաշրջան։ Մենք ուզում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը դուրս գա այս պատերազմից ոչ միայն իրենց երկիրը վերականգնելու, այլև այն ավելի ուժեղ և բարգավաճ վերականգնելու համար, քան երբևէ»,- ասել է նա։
Ըստ նրա՝ ինչի վրա այս պահին աշխատում են համապարփակ բնույթ ունի։ Խոսքը միայն մարտական գործողությունները դադարեցնելու պայմանների մասին չէ, խոսքը նաև այն պայմանների մասին է, որոնք ստեղծում են երկարաժամկետ բարգավաճում Ուկրաինայի համար։
«Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց այսօր կրկին շատ արդյունավետ և օգտակար նիստ էր, որի ընթացքում, կարծում եմ, լրացուցիչ առաջընթաց է գրանցվել, և մենք շարունակում ենք իրատես լինել այն հարցում, թե որքան դժվար է սա, բայց լավատես, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ առաջընթաց գրանցելուն զուգընթաց, կարծում եմ, կա ընդհանուր տեսլական, որ խոսքը միայն պատերազմի ավարտի մասին չէ, ինչը շատ կարևոր է, այլ Ուկրաինայի ապագան ապահովելու մասին է, ապագա, որը, մենք հուսով ենք, ավելի բարգավաճ կլինի, քան երբևէ», – հավելել է Ռուբիոն։
