Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին

Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» միջոցառմանը։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Նախարարն անդրադարձել է մի շարք ծրագրերի`

1)Դատարանների բեռնաթափում.

Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին և թվայնացման բարեփոխումներին

Գումարի բռնագանձման փոքր գործերը (մինչև 2 մլն դրամ) փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժին՝ քաղաքացիական դատարանների բեռնվածությունը նվազեցնելով շուրջ 80%-ով՝ մոտ 6 անգամ:

2)Դատարանների թվայնացում․

Քաղաքացիական և վարչական դատավարությունը ամբողջությամբ թվայնացված է։

Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին:

3)Գործերի քննության ողջամիտ ժամկետներ.

Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական և վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսվա դատավարական ժամկետ։

Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բիզնեսի համար կանխատեսելի իրավական դաշտի ապահովմանը, դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններին։

Leave a Comment