
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հատ տեսեք՝ երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն առ Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոս Գարեգին Երկրորդ. «Ի՜նչ վատ է, որ կարող էինք ավելի լավը լինել և չե՜նք, և ի՜նչ լավ է, որ կարող էինք և չլինել և ե՜նք: Ի՜նչ վատ է, որ Հայոց երկհազարամյա
պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ի՜նչ մխիթարիչ է, որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր երեսուներկու –
Հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ – հա՜ր – յուր – ե – րե – սուն – եր – կո՜ւ – Վեհի տիրական մաքառումով ու բազում առաքինությամբ և նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբե՜ք իեքնուրացմամբ, որ ազգուրացում ու այսօրվա մեջ մեր երկրի ու մարդու չգոյության էր նշանակելու»»:
