9-ամյա տղաները դպրոցի բակում վիճաբանել են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

Հունվարի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, … Read more

Aurora News | Իրանը պլանավորում է մշտապես անջատել ինտերնետը քաղաքացիների մեծ մասի համար

Իրանը պլանավորում է մշտապես անջատել ինտերնետը քաղաքացիների մեծ մասի համար, ըստ The Guardian-ի։ Գլոբալ ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի միայն պաշտոնյաների և ստուգված քաղաքացիների համար, մինչդեռ մնացած բոլորը կունենան ազգային ցանցին հասանելիություն, որը լիովին վերահսկվում է պետության կողմից։ Իրանը ավելի քան 10 օր ապրում է պատմության մեջ ամենամեծ կապի անջատումը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Aurora News | Պենտագոնը պատրաստվում է 1500 զինվոր տեղակայել Մինեսոտայում՝ անկարգությունների պատճառով

Պենտագոնը պատրաստվում է 11-րդ օդադեսանտային դիվիզիայից մոտավորապես 1500 զինվոր տեղակայել Մինեսոտայում, եթե տարածաշրջանում անկարգությունները սրվեն շարունակվող ներգաղթային գործողության պատճառով, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով զինվորական պաշտոնյաներին։ Հայրենիքի անվտանգության նախարար Քրիստի Նոեմը երեքշաբթի օրը հայտարարել է Մինեսոտայում ամենամեծ ներգաղթային գործողության մեկնարկի մասին։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նա հրամայել է տարածաշրջանում տեղակայել մոտավորապես 2000 գործակալների և սպաների՝ … Read more

Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում իջել է մեկ հորիզոնականով

Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում իջել են մեկական հորիզոնականով: ՌԻԱ Նովոստինի փոխանցմամբ, Ռուբլյովը, որ այս շաբաթ մրցախաղեր չի անցկացրել, վարկանիշի 14-րդ հորիզոնականից իջել է 15-րդը՝ զիջելով իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային, որը հասել է Ավստրալիայի Ադելաիդայի մրցաշարի կիսաեզրափակիչ: Խաչանովը, որը նույնպես այս շաբաթ չի խաղացել, 17-րդ տեղից իջել է … Read more

Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ է․ պատարագ է մատուցում Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր մարդաշատ է։ Այստեղ այսօր պատարագ է մատուցում Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ։ Պարատագին ներկա են ինչպես թեմի հավատացյալներ, այնպես էլ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ։

Ես ու իմ աշխարհի գանձը․ Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Բաքվի բանտից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ես ու իմ աշխարհի գանձը»։ Հիշեցնենք՝ հունվարի 14-ին տեղեկացրել էինք,  որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 144 դիտում

Ով կմաքրի ձնից մայթերն ու բակերը, նա էլ կհաղթի հունիսի 7-ին

Փողոցներն ու մայթերը ձյան ու սառույցի մեջ թողնելը, քաղաքացիներին ու հյուրերին անհարմարություններ ու տհաճություն պատճառելը ցույց է տալիս, որ իշխանությունները այլ իրականության մեջ են, ժողովրդի հետ կապ չունեն։ Երևանում հունվարի 18-20-ին սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սա շարունակվող փորձություն է քաղաքային իշխանության համար։ Լավ կամ վատ մաքրում են միայն … Read more

Լրագրողների «խայտառակ բացահայտումը»․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում սքրինշոթ է հրապարակել և գրել․ «Լրագրողների «խայտառակ բացահայտումը»․ պարզվում է վարչապետի այցին ընդառաջ համարձակվել են ձյուն մաքրել, ինչպիսի «ապիկարություն»։ Ու նմանատիպ հիմարություններով հարգելի լրագրողները ամենօրյա ռեժիմով լցնում են մարդկանց ուղեղը»։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 148 դիտում

Հայտարարվել են ռուսաստանցիների համար 2026 թվականի ամենաէժան միջազգային ճանապարհորդական ուղղությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 18 Հունվար, 2026 12:00 Ռուսաստանցիների համար 2026 թվականի ամենամատչելի միջազգային ճանապարհորդական ուղղությունների եռյակում են Բելառուսը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Բելառուսում երկու հոգու համար մեկշաբաթյա հանգիստը նվազագույն ծախսերով կարժենա մոտավորապես 80,000 ռուբլի, Ուզբեկստանում 93,000 ռուբլի, իսկ Ղրղզստանում 105,000 ռուբլի, հաղորդել է ՏԱՍՍ-ը հղում անելով Tutu տուրիստական ​​ծառայությանը, գրում է … Read more

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի գործով նամակ է ուղարկվել ՄԱԿ

Արգենտինայում գործող SOAR (Հայ որբերի օգնության ընկերություն) կազմակերպությունը 2020 թվականից ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի հետ կապված նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին: «SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը – խմբ.) և անձամբ իմ՝ պարոն Լյուդվիգ Մկրտչյանի օրինական ներկայացուցչի անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Բաքվում նրա շարունակական կալանքի … Read more