Aurora News | Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սիրիայի երկու քաղաքացիների հանձնումը կապ չունի Հայաստանին հանձնված չորս գերիների հետ

4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն: Այս մասին ասյօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը: «Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,– ասել է նա:

Երևանում մերկասառույցի պատճառով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել

Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։ Ինչպես դեպքի … Read more

Ապարանի համայնքապետարանի ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները կաշառք են ստացել  մի շարք բնակիչներից

Հասարակություն 15.01.2026 | 13:17 Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման … Read more

Aurora News | 2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ. Սինանյան

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ … Read more

Իսլամ Մախաչև․ Չեմ ափսոսում, որ Արման Ծառուկյանի հետ մենամարտը չկայացավ

UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևն անդրադարձել է Արման Ծառուկյանի հետ չկայացած ռևանշ մենամարտին։ «Ես չեմ ափսոսում, որ Արման Ծառուկյանի հետ մենամարտը չկայացավ։ Ես նրան արդեն հաղթել էի ու տվեցի երկրորդ շանս։ Ես գոհ եմ իմ կարիերայից թեթև քաշային կարգում»,- «Матч ТВ»-ի եթերում ասել է ռուսաստանցի մարտիկը։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար … Read more

Aurora News | ԱՄՆ-ը վաճառել է վենեսուելական նավթի իր առաջին խմբաքանակը 500 միլիոն դոլարով

ԱՄՆ-ն ավարտել է վենեսուելական նավթի առաջին խմբաքանակի վաճառքը՝ 500 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին: Ըստ խոսնակի՝ առաջիկա օրերին և շաբաթներին սպասվում են նոր գործարքներ։ The New York Times-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը համակարգում է ջանքերը՝ վաճառելու ընդհանուր առմամբ 50 միլիոն բարել վենեսուելական նավթ, որը մնացել է չօգտագործված, այն … Read more