Aurora News | Ձյան հետևանքով առաջացած փոսերի վերացման ուղղությամբ գիշերը աշխատանքներ են տարվել. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։ Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։ Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների … Read more

Aurora News | Նորվեգիայում բրիտանական ծովային հետևակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի․ Politico

Բրիտանական ծովային հետևակը Նորվեգիայի հյուսիսում գտնվող «Վիկինգ» ճամբարում պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր բախման՝ անցկացնելով զորավարժություններ, որոնք մոդելավորում են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառումը կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ, հաղորդում է Politico-ն։ Ինչպես հոկտեմբերի սկզբին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անհնար է հավատալ, որ Ռուսաստանը պլանավորում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա. սա անհեթեթություն է, որ նրանք փորձում … Read more

Aurora News | Մեծ Բրիտանիայում 65-ամյա վետերանները կարող են կրկին զորակոչվել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է բարձրացնել տարիքային սահմանը, որից հետո թոշակառու զինվորները կամ ռազմավարական պահեստազորը կարող են զորակոչվել ծառայության։ Այս մասին գրում է Telegraph-ը:  65 տարեկան վետերանները ենթակա են զորահավաքի՝ զինված ուժերը պատերազմին պատրաստելու նոր լիազորությունների համաձայն։ Այս միջոցառումները ներկայացվում են խորհրդարանում ներկայացվելիք «Զինված ուժերի մասին» նոր օրինագծի շրջանակներում։ Այս փոփոխությունները կհեշտացնեն տասնյակ հազարավոր նախկին զինծառայողների զորահավաքը։ … Read more

Aurora News | Նարեկ ջան, դուք «հաղթել էիք». դրանից հետո Հայաստանը ստացավ մի իշխանական բուրգ. Գալջյան

«Նարեկ ջան, դուք «հաղթել էիք» հայրդ էլ 2008 թվականի մարտի 1-ի կեղծված ընտրություններից հետո ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, բայց դրանից հետո Հայաստանը ստացավ մի իշխանական բուրգ, որը կուտակեց ապօրինի ունեցվածք և այսօր անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով»: Այս մասին գրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը անդրադառնալով «Մեր ձևով» շարժման համակարգող … Read more

Aurora News | Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին. Կարպետյան

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից։ Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք»: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր. «Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության … Read more

Aurora News | Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը հունվարի 16-ի դրությամբ

Rate.am-ում հունվարի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 377,11 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 382,06 դրամը Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 435,41 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 447,05 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.71 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,99 դրամը

Aurora News | Ամերիկյան կործանիչը թռիչքի ժամանակ աղետի ազդանշան է տվել և անհետացել՝ ռադարներից

Ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչը Ճապոնիայի վրայով թռիչքի ժամանակ աղետի ազդանշան է տվել և շուտով անհետացել է ռադարներից, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով SHOT Telegram ալիքին։ Աղբյուրի տվյալներով՝ խոսքը F-35A տարբերակի մասին է։ Թռիչքի ընթացքում ինքնաթիռը հաղորդել է 7700 կոդը, որն օգտագործվում է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին տեղեկացնելու համար և պահանջում է անհապաղ … Read more

Aurora News | Թրամփը ստացել է Նոբելյան խաղաղության մրցանակ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին հայտնել է, որ երեկ Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։ Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ ամերիկացի առաջնորդը ընդունել է։ «Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար», – ասել է Մաչադոն Թրամփի հետ … Read more

Aurora News | Համասը պետք է անհապաղ սկսի լիակատար ապառազմականացում. Թրամփ

Համասը պետք է անհապաղ սկսի լիակատար ապառազմականացում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ինչպես հայտարարեց Սթիվ Վիտկոֆը, մենք ՊԱՇՏՈՆԱՊԵՍ անցել ենք Գազայի 20 կետանոց խաղաղության ծրագրի հաջորդ փուլին»։ Զինադադարից ի վեր իմ թիմը օգնել է ապահովել Գազային մարդասիրական օգնության ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ՝ այն հասցնելով քաղաքացիական բնակչությանը ՊԱՏՄԱԿԱՆ արագությամբ և աննախադեպ մասշտաբով։ Նույնիսկ Միավորված Ազգերի … Read more

Aurora News | Գրենլանդիան կարող է հույս դնել մեզ վրա. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Գրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեկ բան հստակ է. Գրենլանդիան կարող է հույս դնել մեզ վրա՝ քաղաքական, տնտեսական, ֆինանսական և անվտանգության հարցերում: Արկտիկայի անվտանգության քննարկումը, առաջին հերթին, ՆԱՏՕ-ի համար կարևորագույն հարց է»,-շեշտել է նա։