Փաշինյանի «ուխտերթը» շոու է, այսօր կտեսնենք «մասսովկա» ապահովող ոստիկաններ ու պետական աշխատողներ. Արթուր Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 6 Հունվար, 2026 11:57 Ստորագրությունը եկեղեցու դեմ հարձակման հերթական գալարն է: Փաշինյանի «ուխտերթը» շուու է՝ քաղաքական պերֆորմանս, պարտադրանքի ուժով կտեսնենք պետական աշխատողներ, բազմաթիվ ոստիկաններ՝ համազգեստով և առանց համազգեստ, մասսովկա ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Եկեղեցին վերքաղաքական … Read more

Գարեգին Բ-ն պատարագ է մատուցում Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ

Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում պատարագ է մատուցում։ Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ խզված է պետություն-եկեղեցի կապը ու երկրի առաջնորդը տաղավար տոներին չի մասնակցում Գարեգին Բ կաթողիկոսի մատուցած պատարագներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է … Read more

Փարիզում ձյան տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է. չվերթերի 15%-ը չեղարկվել են

Փարիզում ձյան տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել: Խցանումների ընդհանուր երկարությունը գերազանցել է 1000 կմ-ը։ Չվերթերի 15%-ը չեղարկվել են։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը և տեսանյութ հրապարակել: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 110 դիտում

Փաշինյանի աջակիցները թույլ չեն տվել Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել Թալինի եկեղեցի

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լարված իրավիճակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։ Տավրոս Սափեյանը հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։ Սուրբ … Read more

Փաշինյանը պատարագի է մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ՈՒՂԻՂ

Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սուրբ և անմահ պատարագին։ Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ խզված է պետություն-եկեղեցի կապը ու երկրի առաջնորդը տաղավար տոներին չի մասնակցում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մատուցած … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 6-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 6-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 380 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 384,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 444 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 449 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,60 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,77 դրամ փոխարժեքով։

Այրվել է «Mercedes-Benz»-ի դիմային հատվածը և ջերմահարվել՝ կից կայանած «BMW»-ի հետնամասը

Հունվարի 6-ին, ժամը 06։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։22-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և ջերմահարվել՝ կից կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի … Read more

Դատարանում Բագրատ Սրբազանին դիմավորեցին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» շարականով

Դատարանում Բագրատ Սրբազանին դիմավորեցին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» շարականով։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը:

Ճանապարհների վիճակը ժամը 10։00-ի դրությամբ

Հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Aurora News | Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ի մաս․ չի բացառվում կղզին ռազմական ճանապարհով գրավելը. Սպիտակ տուն

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը CNN-ին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է ներառվի Միացյալ Նահանգների անվտանգության համակարգում և դառնա ԱՄՆ-ի անբաժանելի մասը։ Նա չի բացառել կղզին ռազմական ճանապարհով գրավելու հնարավորությունը։ «Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների անբաժանելի մասը։ Ոչ ոք չի մտնի Միացյալ Նահանգների հետ ռազմական բախման մեջ Գրենլանդիայի ապագայի շուրջ։ Դեռևս անհրաժեշտ չէ … Read more