Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր
Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետի մոնիթորինգի միջազգային ծառայությունը։ «Իրանում սկսվել է ինտերնետի անջատման 39-րդ օրը, որն արդեն տևում է ավելի քան 912 ժամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ծառայությունն ավելի վաղ նշել էր, որ սա ամբողջ երկրի մասշտաբով ինտերնետի ամենաերկար արգելափակումն է աշխարհում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։