Ապրանքաշրջանառությունը ՀՀ և ՌԴ միջև նվազել է 12,4 մլրդ դոլարից մինչև 6 մլրդ, իսկ Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 58%-ով. Վահե Դավթյան

2025 թ.- ի ամենախորհրդանշական «արդյունքներից» մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկումն էր։ Սակայն իրականում սա վերադարձ է բնական, օրգանական մակարդակին։ Երկնիշ աճի պատրանքը ձևավորվել էր ոչ թե տնտեսության կառուցվածքային վերափոխման, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված վերաարտահանման գործառույթի հաշվին։ Այդ մոդելը արտաքին ճնշումների արդյունք էր, ոչ թե ներքին զարգացման։ Այսօր Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել … Read more

Հետո պարզվեց՝ այդ բոլորը մոլորություն է. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էին Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ» (Տեսանյութ)

Այդ ամենն ասում էի, որովհետև հավատում էի, որ ՀՀ-ում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ ու ժողովրդավարություն և ազգային նպատակների շուրջ կարելի է համախմբել սփյուռքի ներուժը. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարում էր, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ … Read more

Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում։ Ասում է՝ եթե ես հանցագործություն կատարեմ, անպայման արձագանք կլինի։ Միաժամանակ շատ լավ հասկանում է, որ իր կողմից նշանակված, իր հանձնարարությունները կատարող և ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցող պաշտոնյաները չեն կարող արձագանքել։ Այսինքն, նվազագույն համեստություն չունենալով, պարզապես իրավիճակն է մանիպուլացնում, ժողովրդավար ձևանում։ Իսկ իրականում բազմաթիվ … Read more

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

ԵՄ-ում պատրաստվում են Թրամփի հետ հնարավոր ուղղակի առճակատմանը․ Politico

Եվրոպական միությունում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հնարավոր վերահսկողություն հաստատելու վերաբերյալ կոշտ հռետորաբանության ֆոնին, կոչ են անում պատրաստ լինել ամերիկյան վարչակազմի ղեկավարի հետ ուղղակի առճակատման։ Այս մասին հայտնել է Politico պարբերականի եվրոպական հրատարակությունը։ «Մենք պետք է պատրաստ լինենք Թրամփի հետ ուղղակի առճակատման։ Նա տրամադրված է ագրեսիվ, և մենք պետք է պատրաստ լինենք»,- պարբերականին հայտնել … Read more

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը և Իրանը «նշանակալի դեր» խաղան Վենեսուելայում

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը և Իրանը «նշանակալի դեր» խաղան Վենեսուելայում. ընդ որում, Իրանը նա դասակարգել է՝ որպես «ահաբեկչական կազմակերպություն»։«Մենք չենք ցանկանում, որ Իրանը, այլ ահաբեկչական կազմակերպությունները և Ռուսաստանը նշանակալի դեր խաղան Վենեսուելայում», – Fox Business-ի եթերում ասել է Ռայթը։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին … Read more

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել, որին հաջորդել է ժամերգություն։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է` կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեի (ներկայում՝ Արամայիս Թախմազյան) մատուցած «պատարագից» հետո եկեղեցին պետք է մաքրվի։ Հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները … Read more

Եթե ձեզ դուր չի գալիս տղամարդ լինել-չլինելու հանգամանքն, ուրեմն մի՛ եղեք. Բագրատ սրբազան

Եթե ձեզ դուր չի գալիս տղամարդ լինել-չլինելու հանգամանքն, ուրեմն մի՛ եղեք. Բագրատ սրբազանի և մեղադրող կողմի միջև լեզվակռիվ սկսվեց դատարանում «Եթե իրավունքը, իրավական մասը շրջանցելու եք, բարոյական մասը տղամարդկություն ունեցեք, մի՛ շրջանցեք, իսկ եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը մի՛ շրջանցեք` երկուսից մեկն ընտրեք»,- «Սրբազան պայքարի» գործով դատական նիստին հայտարարեց Բագրատ սրբազանը՝ դիմելով մեղադրողներին, … Read more

Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու. Փաշինյան

Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է  թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի … Read more