Հայաստանը դուրս կգա փակուղուց. Ալիև

Ղարաբաղում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Անկախ նրանից, թե դա կանաչ էներգիա է, գյուղատնտեսություն, ոռոգում, այժմ այնտեղ խոշոր ոռոգման նախագծեր, թե զբոսաշրջություն, մենք կմիավորենք այս տարածաշրջանը։ Ուզում եմ կրկին ասել, որ մենք դա կանեինք ցանկացած դեպքում, բայց լավ է, որ դա անում ենք խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի…

1or.am | Մահացել է Գագիկ Սաֆարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 5 Հունվար, 2026 22:45 Այսօր՝ հունվարի 5-ին, 63 տարեկան հասակում մահացել է ոստիկանության պահեստազորի գնդապետ Գագիկ Սաֆարյանը։ Նա մեծ ավանդ ունի Ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես Ճանապարհային ոստիկանությունում և զբաղցրել է կարևոր պաշտոններ։  Գագիկ Սաֆարյանի կենսագրությունը: Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 23-ին ք. Երևանում: Կրթություն1979-1984 թթ. – ԵՊՀ … Read more

Մադուրոն Նյու Յորքի դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում

Քաղաքականություն 05.01.2026 | 21:55 Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և ռազմագերի է: Նա նաև պնդում է, որ մնում է Վենեսուելայի օրինական նախագահ։ Նիստի ժամանակ քաղաքական գործիչը խոսել է իսպաներեն և օգտվել թարգմանչի ծառայություններից, հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես չի ընդունել իր մեղքը թմրանյութերի … Read more

Մադուրոյին Նյու Յորքի դատարանի դահլիճ են տեղափոխել առանց ձեռնաշղթաների, նիստը մեկնարկում է. Fox News

Քաղաքականություն 05.01.2026 | 21:23 Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին Նյու Յորքի դատարանի դահլիճ են տեղափոխել առանց ձեռնաշղթաների, նիստը սկսվում է: Այս մասին ուղիղ եթերում հայտնել է Fox News հեռուստաընկերությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադուրոյին դատարան են տեղափոխել տեղի ժամանակով կեսօրից հետո (Երևանի ժամանակով 21:00-ին): Վենեսուելայի առաջնորդի ամերիկացի փաստաբան Բարրի Փոլակը գտնվում է իր պաշտպանյալի կողքին, հաղորդում է Fox … Read more

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 3 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 5 Հունվար, 2026 21:00 Այսօր՝ հունվարի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հասմիկ Վ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 42-ամյա Գրիշա Հ․-ի վարած «Լադա» … Read more

Միայն միասին, փոխադարձ հարգանքի ու հավատքի վրա կառուցված ճանապարհով կարող ենք հաղթահարել փորձությունները. ՀՀ նախագահ

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող … Read more

Մի շարք ճանապարհներին մերկասառույց է

Հունվարի 5-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները … Read more

Գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ 2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, … Read more

Մադուրոյի ձերբակալման ժամանակ սպանվել է Վենեսուելայի նախագահի անվտանգությունն ապահովող 32 կուբացի. ԶԼՄ

Քաղաքականություն 05.01.2026 | 19:33 Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման ուղղությամբ ԱՄՆ իրականացրած գործողության ընթացքում զոհվել է 32 Կուբայի քաղաքացի։ Ըստ Հավանայի՝ զոհվածները Կուբայի զինված ուժերի և հատուկ ծառայությունների անդամներ էին։ Երկրում հայտարարվել է երկօրյա ազգային սուգ։ Կուբայի պաշտոնական Cubadebate պարբերականի փոխանցմամբ՝ նրանք զոհվել են ԱՄՆ կառավարության կողմից Վենեսուելայի դեմ իրականացված … Read more

Մադուրոն ԱՄՆ-ում կարող է դատապարտվել մահապատժի. New York Post

Քաղաքականություն 05.01.2026 | 19:04 ԱՄՆ-ում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է ենթարկվել մահապատժի, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի ներկայացված չորս մեղադրանքներով։ Այս մասին հայտնում է պահպանողական ուղղվածություն ունեցող New York Post պարբերականը։ Պարբերականի տվյալներով՝ Մադուրոն մեղադրվում է վերահսկվող նյութերի մասին օրենքի խախտման մեջ՝ «շարունակվող հանցավոր գործունեության» շրջանակում։ Միաժամանակ նշվում է, որ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների … Read more