Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ – PanARMENIAN.Net

PanARMENIAN.Net – Այդուհանդերձ, Apple-ը ներկայացրեց նոր MacBook Air-ն ու MacBook Pro 13″-ը, պատմեց նոր SoC-ի մասին ու խոստացավ արտադրողականության աճ։ PanARMENIAN.Net ը հակիրճ պատմում է գլխավոր նորույթների մասին։ Ապարատային նորույթները Apple-ը ներկայացրեց նոր սերնդի MacBook Air ու MacBook Pro 13″ լապթոփերը: Տեխնիկական առումով փոփոխությունները 1.5 տարվա ընթացքում դժվար է արմատական համարել. MacBook Air-ը ստացել է … Read more

Զապել Եսայանի դստեր դժվար ճակատագիրն ու անտիպ նամակը

Մեր շատ գրողների կյանքը ծանր, երբեմն ողբերգական ավարտ է ունեցել: Այդպիսին է նաեւ Զապել Եսայանի կենսագրությունը: 1937-ի հունիսի 27-ին նա Հայաստանում ձերբակալվեց` մեղադրվելով օտարերկրյա լրտես լինելու համար: Նրա մահվան  տարեթիվն ու վայրը մինչ օրս անհայտ են: Որոշ վկայություններով՝ նրան Բաքվի բանտում տեսնողներ են եղել: Մեկ այլ տեղեկությամբ՝ Զապել Եսայանին նավով պետք է փոխադրեին Կրասնովոդսկ: Նավի … Read more

Թումոյի ենթակառուցվածքի ավագ ինժեները՝ տեխնոլոգիական լուծումների մասին

PanARMENIAN.Net ը զրուցել է Թումոյի ենթակառուցվածքի ավագ ինժեներ Մարկ Ամիրաղյանի հետ՝ կրթական ծրագրի, դրա տեխնիկական առանձնահատկությունների, էվոլյուցիայի ու հեռանկարների մասին։ Մարկը Թումոյում աշխատում է 2018-ից, իսկ մինչ այդ եղել է ուսանող: Այժմ Թումոյի ենթակառուցվածքի ավագ ինժեներ է: Վերջին 11 տարիներին Թումոյի կրթական ծրագրում, ըստ նրա, տեղի են ունեցել մեծ փոփոխություններ, որոնք կարելի է բաժանել մի … Read more

Վերափոխումն և վստահությունը կարևոր են ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար

Global Markets. Որո՞նք են Ամերիաբանկի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու մրցակցային առավելությունները: Ամերիաբանկի հաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլև այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց դա օգնեց մեզ հաջողությամբ հաղթահարել դեռևս 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Այդպես մենք առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկից վերափոխվեցինք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի: Եվ … Read more

Լավատեսորեն եմ տրամադրված, կարծում եմ` ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին։ «Ասիական զարգացման մոդելը մասամբ կիրառելի է նաև Հայաստանի նման տնտեսություն ու պատմություն ունեցող երկրի համար, հատկապես շուկայական տնտեսության անցման համատեքստում: Որպես ԱՊՀ երկիր` այստեղ առկա է հստակ ուղղվածություն դեպի … Read more

Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով

3 զրուցակից մի ժամում մեզ փորձել է համոզել, որ գիտության հետ ավելի լավ ապագա կա՝ «ավելի լավի» բոլոր շոշափելի և հենց նյութական իմաստներով ու մեր՝ առավել ուժեղ լինելու հայտնի պատճառով։ Գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը, Robomart-ի համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, Bazoomq-ի համահիմնադիր և խորհրդի անդամ Տիգրան Շահվերդյանը և YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը PanARMENIAN.Net … Read more

ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները համանախագահել են ՓԿԶՊ բարեկամների խմբի հանդիպումը

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) բարեկամների խմբի հանդիպումը, որը համանախագահում էին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության մշտական ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՓԿԶՊ հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Իգնասիո Իբանեսը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով ՓԿԶՊ երկրների առջև ծառացած … Read more

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս … Read more

Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադն այսօր տեղակայվում է Մերձավոր Արևելքում. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Թոմ Քոթթոնը Х սոցիալական ցանցում հայտնել է, որ Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադն այսօր տեղակայվել է Մերձավոր Արևելքում։ «Այսօր Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադի քաջարի տղամարդիկ և կանայք տեղակայվում են Մերձավոր Արևելքում։ Արկանզասը շնորհակալ է նրանց ծառայության համար։ Աստված օրհնի նրանց»,- գրել է սենատորը։

Իսրայելի զինվшծ ուժերը հարձшկվել են Իրանի ութ կամուրջի վրա

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ այսօր հարձակվել են Իրանի ութ կամուրջների վրա։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նույնպես հաստատել է այս տեղեկությունը։ «Այսօր մենք հարձակվել ենք երկաթուղիների և կամուրջների վրա, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»,-նշել է նա։