Իրանի դեմ գործողությունը կարող է ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք

6 Մարտ, 2026 21:54 Միջազգային ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկում լրացուցիչ հետախուզական անձնակազմ և օդային պաշտպանության համակարգեր՝ Իրանի դեմ երկարաձգված գործողություններին աջակցելու համար, ինչը ցույց է տալիս, որ հակամարտությունը կարող է զգալիորեն գերազանցել նախագահ Դոնալդ Թրամփի սկզբնական չորսշաբաթյա ժամանակացույցը՝ ձգվելով նույնիսկ մինչև սեպտեմբեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է … Read more

Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը

6 Մարտ, 2026 21:30 Միջազգային Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավար Ալի Ասղար Հեջազին, հաղորդում է Sky News-ը։ Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ նա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի թիրախ է դարձել։

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել է ՀՀ երկու քաղաքացի

6 Մարտ, 2026 21:11 Հասարակություն Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Դեսպանությունն օրական ստանում է … Read more

Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան

6 Մարտ, 2026 20:51 Քաղաքականություն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Այս իշխանությունը ամեն կերպ փորձելու է ազդել ընտրությունների վրա՝ վարչական ռեսուրսների, ճնշումների և այլ մեխանիզմների միջոցով։ Սակայն մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի ընտրողը հասկանա այս պահի կարևորությունը և իր պարտքը կատարի՝ գնա ընտրատեղամաս։ Ընտրությունը … Read more

37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա

6 Մարտ, 2026 20:28 Հասարակություն Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Նիզամի բնակավայրի վարչական տարածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել … Read more

Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը․ մանրամասներ

6 Մարտ, 2026 23:10 Տեսանյութ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել շենք, որն ԱԱԾ շենքն է։ Հանցագործություն կատարելու կասկանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հայտնում է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի արտակարգ առցանց նիստն է տեղի ունեցել

6 Մարտ, 2026 22:50 Հասարակություն «Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի արտակարգ առցանց նիստն է տեղի ունեցել․ Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, առցանց արտակարգ նիստ գումարեց Հինգշաբթի, 5 Մարտ 2026-ի երեկոյեան, միակ օրակարգ ունենալով Միջին Արեւելքի պատերազմն ու անոր հետեւանքները։ Վեհափառ Հայրապետը պարզեց … Read more

Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները

6 Մարտ, 2026 22:30 Միջազգային Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քանի որ միջազգային ԶԼՄ-ներում շատ քիչ են ռազմական փորձագետների լուրջ կարծիքները, որոշեցի դիմել ԱԲ-ի օգնությանը Արդյունքները խտապատկերով ներկայացված են, բայց կա մի մարտավարական առանձնահատկություն։ Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և … Read more

Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի քահանաների միասնական աղոթքը` Սուրբ Հակոբ Եկեղեցում

Մեծ Պահքի խորհրդանշական ճանապարհորդության այս օրը առանձնակի էր: Այսօր Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական աղոթքի էին մեկտեղվել Մասյացոտնի և Արագածոտնի թեմի հոգևորականները՝ գլխավորությամբ Մասյացոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի:   Հոգեւորականներն աղոթեցին այս օրերին անազատության մեջ գտնվող … Read more

47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա

6 Մարտ, 2026 22:20 Հասարակություն Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել … Read more