Ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ. ՆԳՆ

Հասարակություն 08.01.2026 | 23:21 Հունվարի 8-ին, ժամը 20։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկին հարակից ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է … Read more

Նախագահ Թրամփը կանաչ լույս տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Լինդսի Գրեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 8 Հունվար, 2026 23:32 Նախագահ Թրամփի հետ մի շարք հարցերի շուրջ արդյունավետ հանդիպումից հետո նա կանաչ լույս տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին, որի վրա ես ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Բլումենտալի և շատ ուրիշների հետ, գրել է : Սա կլինի տեղին և ժամանակին, քանի որ Ուկրաինան … Read more

Ադրբեջանում ատամնաբույժները բողոքի ակցիա են անցկացրել աշխատատեղերի կրճատման դեմ

Ադրբեջանի տարբեր շրջաններից ատամնաբույժների մի խումբ բողոքի ակցիա է անցկացրել Բաքվում գտնվող Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության (TƏBİB) վարչական շենքի առջև։ Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի պատճառն աշխատատեղերի կրճատումն է։ Ակցիայի մասնակիցները կատարվածի համար մեղադրել են TƏBİB-ի ղեկավարությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նրանք շեշտել են, որ ատամնաբույժների կարիքը մեծ է հատկապես շրջաններում: Նրանց խոսքով՝ 100-150 հազարից … Read more

Մի շարք համարանիշներ կընդգրկվեն «մեծ պահանջարկ ունեցողների» շարքում

Հասարակություն 08.01.2026 | 22:30 «Առանձնահատուկ պահանջարկ ունեցող» և «մեծ պահանջարկ ունեցող» համարանիշների հետ կապված որոշումներում փոփոխություններ կլինեն։ ՀՀ կառավարության գործող որոշումներով սահմանված են համարանիշների որոշակի համադրություններ, որոնք համարվում են պահանջված։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ գործնականում պարզվել է, որ կան թվերի և լատինական տառերի որոշ համադրություններ, որոնք․ իրենց տեսքով շատ նման են պահանջարկ ունեցող համարանիշներին, ունեն … Read more

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականների կողմից նավթատար լցանավի կալանումն անվանել է «ուժի կիրառման անօրինական ակտ»

Քաղաքականություն 08.01.2026 | 22:08 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «լուրջ մտահոգություն» է հայտնել ԱՄՆ զինված ուժերի կողմից Ատլանտյան օվկիանոսում Bella 1 (Mariner) նավթային լցանավի կալանման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ սա նավի նկատմամբ «անօրինական ուժի կիրառում» է, գրում է Meduza-ն։ Գերատեսչությունը հայտարարել է, որ լցանավը դեկտեմբերի 24-ին ստացել է Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն … Read more

Մոսկվան ու Փարիզը ֆրանսիացի քաղաքագետ Վիտանիեին փոխանակել են բասկետբոլիստ Կասատկինի հետ

Քաղաքականություն 08.01.2026 | 21:43 Ռուս բասկետբոլիստ Դանիիլ Կասատկինը փոխանակվել է ֆրանսիացի քաղաքագետ Լորան Վինատիեի հետ, որը Ռուսաստանում դատապարտվել էր և Արդարադատության նախարարության կողմից որակվել որպես «օտարերկրյա գործակալ»։ ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։ «Ֆրանսիական դատարանը հաստատել է Կասատկինի արտահանձնումը Միացյալ Նահանգներ, սակայն վարչապետը չէր  ստորագրել այն։ Իր փաստաբանների համառ աշխատանքի … Read more

ՀՀ ԱԱԾ-ն ФСБ-ի կցո՞րդ, թե՞ անկախ մարմին. «սատանա բռնելուց» մինչև պատարագի տեքստին միջամտելու փորձ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱԱԾ աշխատակցի օրն է, և այս առիթով Փաշինյանն այցելել է հատուկ ծառայություն։ Վարչապետն առանձնահատուկ շեշտել է՝ ԱԱԾ-ից որևէ դժգոհություն չունի։ «ԱԱԾ-ի նկատմամբ չունեմ որևէ վերապահում։ Չի եղել իրավիճակ, որտեղ որպես ծառայություն պետք է գործեր այսպես, բայց գործել է այնպես»,- հայտարարել է Փաշինյանը։ ԱԱԾ-ն վարչապետի ենթակա կառույց է 2018 թվականից, երբ Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման … Read more

Թրամփը ծրագրում է նավթի գները իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց՝ Վենեսուելայի նավթի վերահսկմամբ

Քաղաքականություն 08.01.2026 | 21:30 Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին Brent տեսակի նավթի գները նվազել են մինչև 60,64 դոլար՝ մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը նվազել է մինչև 57,24 դոլարի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ցանկանում է WTI-ի գինը իջեցնել մինչև 50 դոլարի՝ ամերիկացի սպառողների համար էներգակիրների ծախսերը կրճատելու համար, հաղորդում … Read more

Սառել էր Բերդը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատվածը․ «Վեոլիա ջուր»

Հասարակություն 08.01.2026 | 20:27 Վերջին օրերին սաստիկ ցրտի և ջերմաստիճանի անկման հետևանքով հատկապես լեռնային շրջաններում մեր մասնագետները լուրջ խնդիրների առաջ են կանգնում. սառչում են կիլոմետրեր ձգվող ջրատարները: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր»-ը։ «Այդպիսի խնդիր էր առաջացել Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ սառել էր քաղաքը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատված: «Վեոլիա ջուր» ընկերության … Read more

Այս ցնցումներով եկեղեցին ՌԴ-ի ազդեցությունից հանելու փորձ է արվում․ կախվածությունը ծանր հետևանք ունեցավ․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի համոզմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել հանրային լայն կոնտեքստում, քանի որ հայ հասարակությունը փոփոխությունների փուլում է։ «Մեր հասարակությունն արդեն մի հինգ-վեց տարի է գտնվում է փոխանցման՝ մի տիպից, համակեցության մի ձևից մեկ այլ ձևի անցման շրջանում։ Մեզ մոտ տեղի է ունեցել և՛ սերնդափոխություն, և՛ սերնդափոխության հետ … Read more