Զելենսկին ու Մեդվեդևը Մադուրոյին գերեվարելուց հետո ԱՄՆ-ի ուշադրությունը փոխադարձաբար հրավիրել են Ուկրաինայի ու Ռուսաստանի ղեկավարների վրա

Քաղաքականություն 05.01.2026 | 11:24 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, որի հետևանքով գերի են վերցվել և արտաքսվել նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը․ գրում է meduza.io-ն։ «Դե, ի՞նչ կարող եմ ասել։ Եթե բռնապետերի հետ կարելի է այսպես վարվել, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները գիտի ինչ անել հաջորդիվ», – հեգնանքով ասել … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 5-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 5-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 380 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 384,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 444 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 450 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,65 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,83 դրամ փոխարժեքով։

Հունվարի 6-ին, ժամը՝ 13։30-ին, բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 05.01.2026 | 10:36 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով տեղեկացնում է, որ ս․թ․ հունվարի 6-ին, ժամը՝ 10։30-ից կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելիք Սուրբծննդյան պատարագին, ապա նույն օրը, ժամը՝ 13։30-ին կմասնակցի ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից և կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում … Read more

Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում են Լոռու մարզի բնակավայրերից մեկում․ ՇՄՆ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։ «Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։ Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և … Read more

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին համար։

Ափնագյուղի գազալցակայանում այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան և գազի լիցքավորման ապարատը․ տուժածներ չկան

Հունվարի 4-ին, ժամը 21։26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազալցակայանում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։05-ին, … Read more

Կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար: Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Ես դրանք շատ լավ զգում եմ, ջերմություն եմ ստանում դրանցից: Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում … Read more

Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. «Հարգելի քաղաքացիներ, այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։ Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։ Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ Կենդանիները գտնվում են … Read more

Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ են կալանավորվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 2 բնակիչ տարբեր վարչական շրջաններում և մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդումներ էին ներկայացրել նաև Կոտայքի մարզի բնակիչներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում տված Չարենցավանի բնակիչը … Read more

Չինաստանի առաջնորդը կողմ է ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը

Չինաստանը կողմ է Եվրամիության հետ համագործակցության ամրապնդմանը, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: «Չինաստանը և ԵՄ-ն պետք է ելնեն երկարաժամկետ շահերից, պահպանեն գործընկերային հարաբերությունների բնույթը, օբյեկտիվորեն ու ռացիոնալ կերպով վերաբերվեն տարաձայնություններին և լուծեն դրանք՝ հասնելով փոխշահավետ համագործակցության»,- «Սինհուա» գործակալությունը մեջբերում է Չինաստանի առաջնորդի խոսքերը՝ Պեկինում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ: ՉԺՀ … Read more