ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, դրա համար էլ պանիկայի մեջ են ընկել. Ալեքսանյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՄՆ բանակի LHA7 ուղղաթիռակիր և դեսանտային նավը, որում եղել է ավելի քան 5 հազար նավաստի և հետևակային, ենթարկվել է իրանական հարձակման

Իրանական զինուժը հարձակվել է ԱՄՆ-ի LHA7 դեսանտային նավի վրա, որտեղ գտնվել է ավելի քան 5 հազար զինվորական՝ ստիպելով նրան նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «ԱՄՆ բանակի LHA7 ուղղաթիռակիր և դեսանտային նավը, որում եղել է ավելի քան 5 հազար նավաստի և հետևակային, ենթարկվել է իրանական … Read more

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը: «Սահմանադրությամբ այդ իրավունքը սահմանափակված չէ, ուստի անձանց ընտրելու իրավունքը պետք է իրացվի: Մենք աշխատանքային քննարկումներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ բոլոր շահագրգիռ իրավասու մարմինների հետ, լուծումները կգտնենք այդ անձանց ընտրության մասնակցելու իրավունքը … Read more

Իրանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին դատապարտել Իսրայելի կողմից իրանական երկաթուղու վրա հարձակման սպառնալիքը

Իրանի մշակութային ժառանգության նախարարը պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ կոչ անելով ՄԱԿ-ի գործակալությանը դատապարտել Իսրայելի կողմից երկրի երկաթուղային համակարգի վրա հարձակման սպառնալիքը։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ 1394 կիլոմետրանոց իրանական երկաթուղին, որը հյուսիս-արևելքում Կասպից ծովը հարավ-արևմուտքում կապում է Պարսից ծոցի հետ, 2021 թվականին ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր՝ «իր … Read more

Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր

Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետի մոնիթորինգի միջազգային ծառայությունը։ «Իրանում սկսվել է ինտերնետի անջատման 39-րդ օրը, որն արդեն տևում է ավելի քան 912 ժամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ծառայությունն ավելի վաղ նշել էր, որ սա ամբողջ երկրի մասշտաբով ինտերնետի ամենաերկար արգելափակումն է աշխարհում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Հայաստանի ԱՍՀ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 7-ին ընդունել է Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է առկա ներուժի կարևորությունը՝ երկրների միջև … Read more

Ստամբուլում հարձակում է իրականացվել Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա

Ստամբուլում հարձակում է իրականացվել Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա։ Երեք հարձակվողները լիկվիդացվել են, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել են ոստիկանության երկու աշխատակիցներ։

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը

Ապրիլի 7-ին, ժամը 10։15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին․ Gallup

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին: Հարցվածների 24,3 տոկոսը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ըստ Նավասարդյանի՝ սա մի փոքր դրական աճ է: 13,4 տոկոսը նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ ևս գրանցել է դրական … Read more