Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2106»-ը
Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհի Արզնու խճուղում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ … Read more