ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ՀՀ տարբեր մարզերում իրականացնել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ Ապրիլի 10-ից կմեկնարկի մարզային այցելությունների երկրորդ փուլը։ «ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, հայտարարագրման վերաբերյալ իրազեկումից բացի, կանդրադառնան նաև առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցերին՝ ՊԵԿ լիազորությունների շրջանակում»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ … Read more

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն  Հայաստանի միջազգային հեղինակության համար: … Read more

ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ

ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ «Նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ և վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Էսկալացիան … Read more

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վիզաները փոխադարձաբար կչեղարկեն

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիների համար վիզային պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ին: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կկարողանան առանց վիզայի Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել մինչև 90 օր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Համաձայնագիրը ստորագրվել էր Ռիադում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսաստանցիները կկարողանան առանց այցագրերի մուտք գործել և Սաուդյան Արաբիայի տարածքում … Read more

Իրաքը օրական 90 հազար բարել նավթ է ուղղում դեպի Քուրդիստան՝ Ջեյհան արտահանման համար

Իրաքը սկսել է օրական մոտ 90 հազար բարել նավթ տեղափոխել Բասրայի հարավային նահանգից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան՝ Միջերկրական ծովում Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ խողովակաշարով հետագա վերամղման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Basra Oil Company նավթընկերության ղեկավար Բասեմ Աբդել Քերիմ Նասերը։ «Սկսվել է Բասրայից դեպի Քիրքուքում գտնվող North Oil Company-ի պոմպակայաններ … Read more

Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են․ Պեսկով

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են: Այս հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվել է, և այժմ մենք բոլորս արձանագրում ենք այն հետևանքները, որոնք ունենք, ներառյալ շատ … Read more

Դաղստանում ավելի քան 2 հազար բնակելի շենք ջրածածկ է եղել

ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները վերացնում են Դաղստանում անձրևային հեղեղումների հետևանքները։ Այստեղ ավելի քան 2 հազար բնակելի շենք մնում է ջրով ողողված: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին ապրիլի 6-ին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։ «Ջրի մակարդակի բարձրացման պատճառով տեղի են ունեցել փողոցների և տնամերձ տարածքների կրկնակի հեղեղումներ։ Դաղստանի Հանրապետությունում ջրով ողողված է մնում 2075 բնակելի … Read more

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ. ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը։ Մարզային գրասենյակների … Read more

Դուք բանակի թիվը անվճար կրճատել եք․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին

Հավանական թշնամիները գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա արեցիք անվճար: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր առաջարկած նախագծին, որը վերաբերում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար գրավիչ պայմաններ ստեղծելուն և դրա արդյունքում քաղաքացիների վճարած հարկերից … Read more