Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tiida», «Mercedes», «Opel», «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին։ Shamshyan.com-ի տեղեկություններով,, բախման հետևանքով «Կամազ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել … Read more

Թրամփը դիտարկում է Իրանից ուրանի դուրսբերման գործողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է Իրանից մոտ 450 կգ ուրանի դուրսբերման ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Հրապարակման համաձայն, սա պոտենցիալ բարդ և ռիսկային առաքելություն է, քանի որ ամերիկյան զորքերը, հավանաբար, ստիպված կլինեն մնալ Իրանում մի քանի օր կամ ավելի։ Թերթի աղբյուրները նշում են, որ … Read more

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը. Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը։  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Երեկվա միջադեպը կարիք ունի ավելի խորքային քննարկման։ Սա տեղավորվում է «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» իշխանության մարտավարության մեջ։   Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի, շատ սիրուն եկեղեցական տոնի։ Նրանք այդ օրը ոչ մի այլ բան, քան պատարագը, աղոթքը, հաղորդությունը, … Read more

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը անցել է առցանց ուսուցման՝ Իրանի կողմից համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) դադարեցրել է առկա դասընթացները և անցել է առցանց ուսուցման՝ Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին: Այս տեղեկությունը հայտնեցին համալսարանից։

Թեհրանը Վաշինգտոնին ևս մեկ նվեր է մատուցել

Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր ինքնաթիռի բորտում՝ Ուեստ Փալմ Բիչից Վաշինգտոն ճանապարհին։ Թրամփի՝ Թեհրանի հետ բանակցություններն ընթանում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով և տալիս են կարևոր արդյունքներ։ «Նրանք համաձայնել են կետերի մեծամասնությանը։ Ինչո՞ւ նրանք դա չպետք է անեին»- … Read more

Լոռու մարզում բախվել են «Opel»-ը և «Mercedes-Benz»-ը

Մարտի 29-ին, ժամը 22:13-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության … Read more

Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը

ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Այս մասին  X-ի իր էջում հայատառ գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»․-գրել է նա։

Թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ

Հերթական փնթի շինաշխատանքները՝ Երեւանում։ Շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ (փողոցի այս մասը երթեւեկության համար սահմանազատված չէ)։ Այլ հատվածներում եւս հողը «նստել է» ու դարձել թակարդ մեքենաների համար: Այս մասին գրել է Հետքը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կուսակիցներին՝ իրեն կրկին վարչապետի թեկնածու առաջադրելու համար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված եւ ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ–գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով եւ ըստ էության անթերի կազմակերպելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր … Read more

Փաշինյանը խայտառակ եղավ․ Ալեն Սիմոնյանի «թաթիկը» բռնած պետք է հեռանա

Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների համար հանրության մեջ դուրս գալը դարձել է մի իրական փորձանք։ Բոլոր այն տեղերում, որտեղ իշխանությունները կազմակերպված զանգված չեն բերում, խայտառակ տեսարանի ենք ականատես լինում։ Փաշինյանին ու թիմակիցներին անպատվում են, դուրս վռնդում եկեղեցիներից, փորձում ապտակել։ Սա, իհարկե, առողջ միջավայրի մասին չի խոսում և վկայություն է հանրության գերլարված վիճակի մասին, բայց սա … Read more