Իրանը հայտնել է Թավրիզ-Զենջան մայրուղու վրա գտնվող կամրջի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի մասին

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարված են հասցրել Թավրիզ–Զենջան մայրուղու վրա գտնվող «Բայաթ» կոչվող կամրջին։ Այս մասին հայտնում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ճանապարհային ոստիկանության պետին։ Նշվում է, որ հարվածի հետևանքով տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվել է։ Pars Today-ը հրապարակել է նաև փլուզված կամրջի լուսանկարը։

Տիգրան Խաչատրյանը և «Վեոլիա»–ի փոխնախագահը քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ,այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման և … Read more

Մակրոնը հայտնել է Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո երկու ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո երկու ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման մասին։ «Սեսիլ Քոլերը և Ժակ Պարիզն ազատության մեջ են և Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո վերադառնում են Ֆրանսիա։ Դա մխիթարանք է մեզ բոլորիս և, իհարկե, նրանց ընտանիքների համար։ Շնորհակալություն Օմանի իշխանություններին իրենց միջնորդական ջանքերի համար, պետական ​​ծառայություններին և քաղաքացիներին, որոնք անխոնջ … Read more

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Զորի Բալայանի հոգեհանգստին

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի Զորի հոգեհանգստի արարողությունը։ Քիչ առաջ այստեղ այցելեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այստեղ է նաև  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 91 տարեկանում մահացել է Զորի Բալայանը: … Read more

Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է պաշտպանել իր մշակութային օբյեկտները. վտանգի տակ է հայտնվել Տրանսիրանական երկաթուղին

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին շտապ պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին։ Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, Թեհրանը նամակում խորը մտահոգություն է հայտնում «մանկասպան վարչակարգի» և երկրի երկաթուղային ցանցին հարվածներ հասցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքների կապակցությամբ, քանի որ այն պաշտոնապես ճանաչված է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Իր ուղերձում նախարարն ընդգծել է, … Read more

Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տվել՝ կտրվելով Արևելքի նավթից և բնական գազից. Ջեյմս Դեյվիդ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն այսօր Բուդապեշտում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տվել՝ կտրվելով Արևելքի նավթից և բնական գազից, գրում է The Guardian-ը։ Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ նա իսկապես հավատում է, որ Ուկրաինայի, Եվրոպայի, Հունգարիայի և Միացյալ Նահանգների շահերից է բխում «այս պատերազմը հնարավորինս արագ ավարտելը»։ «Այս հակամարտության սերմերն իրականում … Read more

ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն Հայաստանում գործող առևտրային բանկերում և ԿԲ-ում՝ անվճար և անժամկետ

Հայաստանի երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ։  Այս մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական բանկը՝ հիշեցնելով, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ … Read more

ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են իրանական Խարգ կղզու վրա

ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են իրանական Խարգ կղզու վրա, որը հանդիսանում է Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Mehr-ին։ «Ամերիկա-սիոնիստական թշնամին մի քանի հարձակում է իրականացրել Խարգ կղզու վրա, որոտացել են մի քանի պայթյուններ»,- գրված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը, խոսելով Իրանի մասին, հայտարարել էր, որ … Read more

Ունենք մեր հարցումները, որոնց արդյունքները մեզ ամբողջությամբ բավարարում են․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում արդեն վաղուց, հատկապես վերջին շրջանում, շատ ավելի ակնհայտ է դարձել, որ սոցիոլոգիան ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման, այլ դրանց վրա ազդելու միջոց և գործիք է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ «Ես որևէ հարցման արդյունք չեմ մեկնաբանի, սակայն կարող եմ ասել, որ որոշ մարդիկ արդեն … Read more

Քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։