Իրանը Թրամփին մեղադրել է ահաբեկչության հրահրման մեջ

Իրանը Դոնալդ Թրամփին մեղադրել է ահաբեկչության հրահրման մեջ՝ երկրի ենթակառուցվածքներին հնարավոր հարվածների վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։ Թեհրանում կարծում են, որ խոսքը քաղաքացիական բնակչությանն ուղղված սպառնալիքի և պատերազմական հանցագործության հատկանիշների մասին է, և միջազգային հանրությանը կոչ են անում միջամտել։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները երկրի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կամուրջներին և … Read more

ՀՀԿ-ն հրապարակել է համագումարի բանաձևը

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի բանաձևը․ «Մե´նք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի պատվիրակներս՝ 1.Վերահաստատում ենք ՀՀԿ հիմնադրման 35-ամյակի առիթով ՀՀԿ խորհրդի կողմից ընդունված ուղերձում ամրագրված նպատակները, գերակայությունները, գնահատականներն ու ուղենիշները: 2.Արժանին մատուցելով և երախտագիտությամբ խոնարհվելով Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի առջև՝ ընդգծում ենք, որ նրանց զոհաբերությունը մեզ պարտավորեցնում է շարունակել պետականության, ազգային … Read more

Հաջորդ շաբաթ ավտոբուսների ֆինանսականը կբերեք ու կզեկուցեք

Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկները, նաև կբացատրեք՝ հավելյալ ֆինանսական միջոցները ինչի համար են հարկավոր ու ինչն է սխալ հաշվարկվել: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ սպասարկման ենթակա ավտոբուսների անսարքության վերաբերյալ: «Եթե սխալ չի հաշվարկվել՝ խնդրում եմ ամբողջական կներկայացնեք: Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին անընդունելի է, մենք արդեն … Read more

Փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են

Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի  ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար։ Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներից մեկն անցկացվի Երևանում՝ այն նպատակաուղղված ժամանակավորելով Հայաստանի վճռորոշ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Հաշվարկը … Read more

21,000 ծառ ենք տնկել, բայց սոցցանցերում ահասարսուռ վիդեոներ ենք տեսնում

21,000 ծառ ենք տնկել, բայց սոցիալական ցանցերում ահասարսուռ վիդեոներ ենք տեսնում, որ Երևանի կանաչ ֆոնդը վերանում է: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մենք հաճախ սոցիալական ցանցերում հանդիպում ենք ահասարսուռ տեսարաններ, թե ինչպես է Երևանի կանաչ ֆոնդը վերանում՝ չնայած, որ վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքի կանաչ ֆոնդը մոտավորապես 21,000 ծառով … Read more

ԱՄՆ-ը, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա hրադադարի պայմանները

ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանի միջնորդները քննարկում են հակամարտության կարգավորման առաջին փուլի շրջանակներում հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները: Այս մասին գրում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ «ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանի միջնորդների խումբը քննարկում են պոտենցիալ 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել պատերազմի վերջնական ավարտին»,- ասվում է հրապարակման մեջ։ Ըստ պորտալի տվյալների՝ կողմերը դիտարկում են այս … Read more

Արցախում շարունակվում է մշակութային վանդшլիզմը

Ստեփանակերտում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը (նկ. 1, 2):  Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։ «Թեև շինությունն ամբողջությամբ կանգուն է և արտաքինից անվնաս, սակայն մտահոգիչ է քաղաքի հայկական դիմագիծը ներկայացնող կառույցի պատուհանների վնասումը, որոնք նախկինում վնասված չէին: Սա ցույց … Read more

Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը

Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը: «Հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,-գրել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ Զորի Բալայանն 91 տարեկան էր։

Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին

«Ազատություն» կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ ««Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում է կայացրել 2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։ Նիստը նաև որոշում է կայացրել հրավիրել կուսակցության համագումար։ «Հանրապետական … Read more