Շահրամանյանը արձագանքում է Փաշինյանի՝ «փախել են, չեն կռվել» մեղադրանքներին

Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու, ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, որոնք ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և անհանդուրժողականություն սերմանել մեր հասարակության մեջ։ Այս  մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր … Read more

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին. Շահրամանյան

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին, և ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտում ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, երկար փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել … Read more

2 որդիներս զոհվել են արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում, կամավորականներ էին. Միքայել Հաջյան

«Ես պատերազմում, Արցախյան ազատամարտում, ապրիլյան քառօրյայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդուն՝ Նորայր Հաջիյանին: Ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրսեր որդիս` Երվանդ Հաջիյանն է զոհվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պատերազմում երկու որդիներին կորցրած Միքայել Հաջիյանը։  «Երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի։ Ցավը, իհարկե, խորն է, … Read more

Պուտինը որ ասի՝ միութենական պետություն պետք է մտնեք, Փաշինյանը պիտի ասի՝ հա՞. Արթուր Խաչատրյան

«Ադրբեջանական հերթական ագրեսիան էր 2016 թվականի այս օրը, շատ լավ հիշում եմ, բոլորս ենք հիշում։ Ազգը բռունցքվեց Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանը ստացավ իր արժանի պատասխանը։ Եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ պաշտպանել քո ձեռքբերումները, պաշտպանել խաղաղությունը, պաշտպանել քո հայրենակիցների կյանքը, ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, ապա հաղթանակը երաշխավորված է»,- այս … Read more

Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները պահպանվում են

Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են: Այս իրավիճակից ելքը կարող է լինել ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը թույլ է տալիս ապահովել արտադրանքի հետագծելիությունը: Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հաղորդում է Ինտերֆաքս-ը։ «Այն տեսականին և արտադրանքի այն քանակը, որը ստացվում … Read more

Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանի մաս է, Փաշինյանը պիտի ճանաչի՞

Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանի մաս է, Փաշինյանը պիտի ճանաչի՞: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Եթե վաղը Պուտինն ասի՝ Զանգեզուրը, Սյունիքը Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է այդպես ճանաչի՞: Ինքն իր ամպլուայի մեջ է, բոլորը մեղավոր են, բացի իրենցից»,- նշել է Մանուկյանը:

Մենք ավելի շատ նման ենք փախստականների մի մեծ ճամբարի, որի ելքը առաջիկայում կորոշեն․ Հովհաննիսյան

Մենք արդեն պետության հասարակություն չենք, մենք ավելի շատ նման ենք փախստականների մի մեծ ճամբարի, որի ելքը առաջիկայում կորոշեն։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»․ Դպրոցական տղայի կալանավորման շուրջ ծավալվող հանրային քննարկումների  որակը հեռանկարային լավատեսության տեղ չի թողնում։ Ծույլ, իներցիոն, բարիկադավորված հանրային դիսկուրսը հավաքական անտարբեր-դիտորդականության ֆոնին իրականում ցույց է … Read more