Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ)

Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ փողոցը։ Այնտեղ են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։

Aurora News | Իրանը միջուկային հրթիռներով կհարվածի ԱՄՆ-ին․Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր գնահատմամբ Իրանը նախատեսում է հեռահար միջուկային հրթիռներով սպառնալ Միացյալ Նահանգներին։ APA-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Թեհրանն Իսրայելին դիտում է որպես միջանկյալ փուլ՝ Վաշինգտոնի դեմ հարվածներ իրականացնելու ճանապարհին։ «Իրանը մեզ (Իսրայելին) համարում է ընդամենը մի քայլ՝ Միացյալ Նահանգների վրա հեռահար միջուկային հրթիռներ արձակելու … Read more

Aurora News | Թանկարժեք մետաղների արտահանման համար 6-ամսյա քվոտա սահմանվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանից 3-րդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ 6-ամսյա քվոտա սահմանվեց։ Քվոտան կգործի դեկտեմբերի 5-ից և ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 5-ը։ Այն կկիրառվի ոսկերչական արտադրատեսակների, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների դեպքում։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 16-ին … Read more

Aurora News | Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է ԵՄ-ին

Ռուսաստանը պատրաստ կլինի վերադարձնել իր սառեցված ակտիվները ռեպարացիայի միջոցով, եթե Եվրամիությունը որոշի գողանալ դրանք, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եթե խելագարված Եվրամիությունը փորձի գողանալ Բելգիայում սառեցված ռուսական ակտիվները՝ տրամադրելով այսպես կոչված փոխհատուցման վարկ, նման գործողությունները կարող են միջազգային իրավունքի համաձայն դասակարգվել որպես casus belli՝ Բրյուսելի և ԵՄ առանձին երկրների համար բոլոր հետևանքներով։ … Read more

Aurora News | Սուրեն Պապիկյանը նշել է` որն է զինծառայության ժամկետի կրճատման նպատակը

Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ սրա հիմքում ընկած է բանակի համալրման արդյունավետությունը։ Նախարարը հրաժարվեց թվերի մասին խոսել, ասաց, թե նախկինու հնչեցրել է դրանք։ «Բայց եթ կրկին կլինեն հաշվարկների հետ կապված կասկածներ, պատրաստ եմ ևս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին»,- … Read more

Aurora News | Ատեստացիոն համակարգը ստեղծում է անհավասար պայմաններ զինված ուժերում. Սեյրան Օհանյան

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ատեստացիոն համակարգը ստեղծում է անհավասար պայմաններ զինված ուժերում։ Նրա խոսքով՝ հրամանատարները բարձր աշխատավարձ են ստանում, ինչը ընդունելի է, սակայն անհրաժեշտ է ապահովել, որ բարձր աշխատավարձ ստանան նաև զորքերը, հատկապես նրանք, ովքեր ծառայում են սահմանում։ Օհանյանը ընդգծել է, որ ուժային … Read more

Aurora News | Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ․ մի շարք դրույթներ հակասել են Ռուսաստանի դիրքորոշմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինային վերաբերող ամերիկյան առաջարկները, որոնց մի մասը ռուսական կողմը չի ընդունել։ Պուտինը այս մասին ասել է India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հարցերը ներկայացվել են և ստացել քննարկում։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմի … Read more

Aurora News | ՀՀ-ի և ԱՄԷ-ի քաղաքացիների վարորդական վկայականները փոխադարձորեն կճանաչվեն. մանրամասներ

Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստի չզեկուցվող որոշման նախագծերի թվում ներառված է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու որոշման նախագիծը: Նշվում է՝ Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի տրամադրած վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը կկարգավորի Հայաստանի և ԱՄԷ-ի … Read more

Aurora News | Հնարավոր է խրախուսում չծխող զինվորականների համար

ՊՆ-ից ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցման պատասխանով հայտնի է դարձել, որ ժամկետային զինծառայողների 67 տոկոսը ծխում է, և նրանց զգալի մասը սկսել է ծխել հենց ծառայության ընթացքում։ Ազգային ժողովում Սարգսյանը նշեց, որ ենթասպայական անձնակազմի 69 տոկոսը, իսկ սպայական կազմի 88 տոկոսը ծխում են։ Նրա խոսքով՝ ներկայացված թվերը մտահոգիչ են։ Պատգամավորը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, … Read more

Aurora News | Հայաստանում ինտերնետ կապուղիներում գրանցվել են տեխնիկական խափանումներ

Տեղեկացվում է, որ ներկայում ՀՀ ինտերնետ կապուղիներում գրանցվել են տեխնիկական խափանումներ, ինչը հանգեցրել է նրան, որ ինտերնետ միջավայրում իրականացվող որոշ online գործարքներ չեն հավաստագրվում։ Այս մասին հայտնում է  Arca.am-ը։ Նշվում է, որ խնդրի լուծման և հետագա թարմացումների վերաբերյալ կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն։