Aurora News | Զվարթնոց օդանավակայանում մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել
Անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ Զվարթնոց օդանավակայանում մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել։ Auroranews.am-ին այս մասին հայտնեցին Զվարթնոց օդանավակայանից։ «Պատճառը խիտ մառախուղն է։ Զվարթնոց օդանավակայան վայրէջք չեն կատարել Դուբայից (Fly Dubai) և Մոսկվայից (Shirak Avia) ժամանող չվերթերը: Նշված երկու չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում»,- հայտնում են գերատեսչությունից: